Եվրասիական մեծ համագործակցությունը առաջիկայում հազիվ թե ստացվի, սակայն հնարավոր է բարենպաստ պայմաններ ստեղծել երկրների միջեւ համագործակցության համար, «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Իմ կարծիքով, եթե մենք նույնիսկ միավորենք տարբեր արդեն ստեղծված կառույցների, կազմակերպությունների ջանքերը եւ ստեղծենք բոլոր գոյություն ունեցող ուղղությունների փոխգործակցության այսպիսի ցանցային կառույց, մենք կկարողանանք հանգել նրան, ինչի մասին ես արդեն ասել եմ՝ մեծ եվրասիական գործընկերության»,- ասել է Պուտինը։
«Պե՞տք է լինի արդյոք այն առաջիկայում ինչ-որ կերպ ինստիտուցիոնալ։ Առաջիկայում դժվար թե, սակայն համագործակցության համար բարենպաստ պայմաններ ստեղծելը շատ հնարավոր է»,- հավելել է նա։
ՌԴ նախագահը նշել է, որ արժի ձգտել երկրների միջեւ փոխգործակցության ժողովրդավարական միջոցի։ «Եթե մենք ձգտենք ահա այդպիսի ժողովրդավարական փոխգործակցության՝ հաշվի առնելով միմյանց շահերը եւ հաշվի առնելով միմյանց հատկանիշները, այդ դեպքում, կարծում եմ, որ մենք կհասնենք մեր բոլորիս համար անհրաժեշտ զարգացման արդյունքներին»,- ընդգծել է նա։





























