ԵՊՀ-ում գրաքննությունը նոր բարձունքներ է նվաճում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը:
«Սիրելի գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ ԵՊՀ-ում գրաքննությունը նոր բարձունքներ է նվաճում․ ռեկտորի ժ/պ-ի հանձնարարականով՝ ՖԲ-ի էջը երեկվանից նոր պատասխանատու ունի: Ես եւ իմ ստորաբաժանումը այլեւս պատասխանատու չենք ՖԲ-ի էջի համար»,-նշել է նա:



























