Կիպրոսը մեղադրել է Թուրքիային այն բանում, որ նա մարտահրավեր է նետել ԵՄ-ին՝ եւս մեկ հորատող նավ ուղարկելով Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի, դա անվանելով «լուրջ թեժացում», տեղեկացնում է AFP-ն։

«Կիպրոսը վճռականորեն դատապարտում է Թուրքիայի նոր քաղաքականությունը, որն ապօրինի հորատումներ է կատարում կղզու հարավ-արեւմուտքում»,- ասվում է կառավարության հայտարարությունում։

«Նոր հորատումը նշանակում է հետագա լուրջ թեժացում, Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության ինքնիշխան իրավունքների շարունակվող խախտումներ»։

Նիկոսիան հայտարարել է, որ Թուրքիան Yavuz հորատող նավն է ուղարկել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի, տարածք, որն արտոնագրված է իտալական Eni-ի եւ ֆրանսիական Total-ի համար՝ սեպտեմբերին ստորագրված համաձայնագրին համապատասխան։

Համաձայն Կիպրոսի կառավարության, տարածքը, որտեղ աշխատում է թուրքական նավը, հստակ սահմանված է միջազգային իրավունքով որպես կիպրոսյան տարածքային ջրեր։

«Այս նոր սադրանքը Թուրքիայի անհնազանդության օրինակ է Եվրոպական միությանը եւ ապօրինի գործողությունները դադարեցնելու միջազգային հանրության կոչերին»,- ասվում է հայտարարությունում։

Նիկոսիան հայտարարել է, որ Թուրքիայի» խիստ սադրիչ եւ ագրեսիվ վարքը» չի կանգնեցնի իրեն։ «Կիպրոսը չի զիջի սապռնալիքներին կամ վաղուց անցած դարաշրջանի ահաբեկումներին»,- ասվում է հայտարարությունում։