Թուրք ժանդարմները ձերբակալել են ութ քուրդ երաժիշտներին: Նրանց մեղադրել են ահաբեկչական քարոզի մեջ քրդերեն երգեր կատարելու համար, հաղորդում է Ahval –ը՝ հղում կատարելով Mezopotamya քրդական տեղեկատվական գործակալությունը:
Կյանքի տարբեր ասպեկտներում քրդերենի կիրառումը արգելված էր Թուրքիայում 1923 թվականին հանրապետության ստեղծումից ի վեր: Չնայած արգելքների մեծամասնությունը չեղարկվել է 1991 թվականին՝ դեռեւս անօրինական է կիրառել քրդերենը դպրոցում սովորելու համար:
Ոստիկանությունն ու դատախազությունը հաճախ մեկնաբանում է քրդերենի կիրառումը որպես աջակցություն Քրդական աշխատավոր կուսակցությանը:
Երկու տարբեր խմբերից ութ երաժիշտներ ձերբակալվել են Շանլիուրֆա նահանգի հարավ-արեւելքում:




























