ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոն նախազգուշացրել է Հյուսիսային Մակեդոնիայի առաջնորդներին զգայուն տեխնոլոգիաների ոլորտում չինական ներդրումների ռիսկերի մասին, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ Չինաստանը կարող է «կաշառքի միջոցն օգտագործել Բակլաններում ենթակառուցվածքների մասին որոշ համաձայնագրեր կնքելու համար»:
Վարչապետ Զորան Զաեւի հետ հանդիպումից հետո իր ելույքի ժամանակ Պոմպեոն նաեւ ասել է, որ վստահ է, որ այս աշնանը ԱՄՆ-ի սենատը կվավերացնի Հյուսիսային Մակեդոնիայի անդամակացությունը ՆԱՏՕ-ին:
Հյուսիսային Մակեդոնիան հույս ունի դառնալ ՆԱՏՕ-ի 30-րդ անդամը մինչեւ տարեվերջ:





























