Նյու Ջերսիի իրավապահ մարմինների աշխատակիցները դիմել են լայն հանրությանը՝ խնդրելով օգնել հայտնաբերել երեք կողոպտիչներին, որոնք գողացել են 400 զույգ կիսավարտիք՝ 4200 դոլար ընդհանուր արժեքով, Victoria’s Secret բրենդի տեղի խանութից, հաղորդում է Fox News-ը:
Կինն ու երկու տղամարդիկ մտել էին խանութ, որը մասնագիտացած է ներքնազգեստի վաճառքում: Երբ տղամարդկանցից մեկը վերահսկում էր, կինն ու իր գործընկերը լցրել էին կապույտ մեծ պայուսակը կիսավարտիքներով: Այնուհետեւ նրանք հանգիստ դուրս էին եկել խանութից: Ընդ որում՝ կողոպուտի ընթացքը նկարահանվել էր տեսախցիկներից մեկով:
Ոստիկանության բաժանմունքի հաղորդմամբ՝ տրիոն նաեւ կասկածվում է Նյու Յորք նահանգի Հոնքերսում եւ Քվինսում նույն ոճով կողոպուտ իրականացնելու մեջ:



























