Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15։45-ի սահմաններում, «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից» կալանավորված անձ Բ․Վ․-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ընդունելիս աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ենթարկել են անձնական խուզարկության։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Խուզարկության արդյունքում վարտիքում պատրաստված թաքստոցից հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 340 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, 3 զառ, 5 անհայտ ծագման դեղահաբ, 3 բաժանորդային քարտ։

Նույն օրը՝ ժամը 16։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կալանավորված անձ Լ․ Մ-ի անվամբ քաղաքացի Ս․ Պ․-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ հայտնաբերել են ընդհանուր 1 կգ քաշով շաքարավազ, որին խառնված է եղել թմրամիջոցին նմանվող, սպիտակ, կասկածելի զանգված։

Վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: