ԱՄՆ-ը պաշտոնապես թույլատրել է Լեհաստանին մասնակցել վիզաներից ազատվելու ծրագրում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ որ հասանելի կդարձնի Լեհաստանի համար Պետդեպարտամենտի՝ առանց վիզայի մուտքի ծրագիրը, որը թույլ է տալիս անդամ երկրների քաղաքացիներին մուտք գործել Միացյալ Նահանգներ բիզնեսի կամ տուրիզմի նպատակով մինչեւ 90 օր ժամկետով: Լեհաստանը տեւական ժամանակահատվածում ձգտել է մասնակցել առանց վիզայի մուտքի ծրագրում:
Թրամփը նաեւ խոստացել է, որ Լեհաստան կուղարկի 1000 ամերիկացի զինվորներ:





























