Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 4-ին, ժամը 22:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ահարոնյան փողոցի թիվ 2/1 շենքին հարակից ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:09-ին, մարվել՝ 00:04-ին:

Ավտոտնակում ամբողջությամբ այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենան: