ՃՏՊ-ի հետեւանքով մահացած բրիտանացի պատանու ծնողները Sky News https://news.sky.com հեռուստաալիքին ասել են, որ ճակատագրական պատահարի մեջ կասկածվողը Միացյալ Նահանգների քաղաքացուհի է։
Նրանց խոսքով՝ միջադեպից անմիջապես հետո նա հայտարարել է իր դիվանագիտական անձեռնմխելիության մասին եւ լքել երկիրը։
19-ամյա Հարի Դանը զոհվել է ՃՏՊ-ից, ամերիկյան հետախուզական կայանի մոտ, Նորթհեմփթոնշիրում։
Ոստիկանությունում հեռուստաալիքին տեղեկացրել են, որ համաձայն նախնական տվյալների՝ պատանին ընթանում էր ճանապարհով իր մոտոցիկլով՝ չխախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, երբ նրան հարվածել է հանդիպակաց գիծ դուրս եկած կինը։
Հարին բազմաթիվ վնասվածքներ էր ստացել, եւ մահացավ հիվանդանոցում։
Հեռուստաալիքը տեղեկացրել է, որ կասկածյալը ամերիկացի դիվանագետի կինն է։




























