Հոկտեմբերի 4-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնում Շիրակի մարզի Անի գյուղի մի բնակչուհի հաղորդում է տվել, որ մոտ մեկ ժամ առաջ, երթուղային ավտոբուսում, պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ եւ բանկային քարտեր:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները` օպերատիվ տվյալները իրացնելով, նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայից` նշված գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Արմավիրի մարզի Արեւաշատ գյուղի 49-ամյա մի բնակչի:

Նա ներկայացրել է գողոնը, նաեւ տվել խոստովանական բացատրություն, որ նշվածից բացի հոկտեմբերի 2-ին 8-րդ համար երթուղային ավտոբուսում եւս մեկ ուղեւորուհու դրամապանակ է հափշտակել:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր: