Հոկտեմբերի 4-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Բազումի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել 37-ամյա մի տղամարդ, 31 եւ 59-ամյա կանայք, 9 եւ 11-ամյա անչափահասներ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկաններին տուժած տղամարդը հայտնել է, որ թունավորումը ստացել են հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքից իր հավաքած գետնասունկը ուտելու հետեւանքով:

Նախապատրաստվում են նյութեր: