Հոկտեմբերի 4-ին, ժամը 15-ի սահմաններում, Ստեփանավանի Մատրոսովի փողոցում բնակվող թոշակառու մի կին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է տվել, որ նախորդ օրը, երեկոյան տանը, ներքնակի տակից հափշտակել են պայուսակը, որի մեջ եղել է փող:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, քրեական հետախույզները պարզել են, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի տուժողի ծանոթներից Աշոտաբերդ փողոցի 43-ամյա բնակչուհին:

Նույն օրը նա հրավիրվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրությունը:

Նախապատրաստվում են նյութեր: