Հոկտեմբերի 4-ին, ժամը 19-ին ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալները իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել Այգեհովիտ գյուղի 25-ամյա մի բնակչի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ սեպտեմբերի 15-ին համագյուղացիներից մեկի անասնագոմից գողացել է 4 ճագար, երկու օր անց, մյուսի այգուց` 2 սագ:

Տուժողներից ընդունվել է հաղորդում:

Նախապատրաստվում են նյութեր: