Նյու Յորքում հարձակման հետեւանքով չորս անօթեւաններ սպանվել են, եւս մեկը լուրջ վնասվածքներ է ստացել, հայտնում է Fox News-ը։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն, մարդիկ սպանվել են քնած ժամանակ, սպանության գործիք է դարձել մետաղյա ինչ-որ իր։

Գիշերվա երկուսին «911»-ը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ Բաուերի փողոցում գլխի լուրջ վնասվածքներով տղամարդ է հայտնաբերվել։ Դրանից հետո գտել են եւս մեկ տղամարդու՝ նմանատիպ վնասվածքներով։

Որոշ ժամանակ անց Բրոդվեյում հայտնաբերվել է երեք տղամարդու դի։

Նշվում է, որ միջադեպի հետ կապված՝ կալանավորվել է 24-ամյա տղամարդ։ Ոստիկանությունը գտել է հանցանքի գործիքը՝ մետաղյա խողովակը։

Իրավապահները սպանվածների անունները չեն հրապարակել՝ նշելով միայն, որ նրանք բոլորը, ամենայն հավանականությամբ, անօթեւան են եղել։ Հնարավոր է, որ մարդասպանը նույնպես բնակության վայր չի ունեցել։