Չորս մարդ սպանվել է, հինգ մարդ վիրավորվել ամերիկյան Կանզասի գիշերային ակումբներից մեկում հրաձգության հետեւանքով, հաղորդում է NBC հեռուստաալիքը:

Ոստիկանությունն ահազանգ էր ստացել դեպքի մասին ուշ գիշերը:

Ինչպես հայտնել են քաղաքի ոստիկանության բաժանմունքում, ակումբ ներխուժած հրաձիգը դեռեւս գտնվում է ազատության մեջ: