Հոկտեմբերի 5-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Շնող գյուղի մի բնակչի բակում ապօրինի փայտանյութ կա:

Մեկնած օպերատիվ խումբը նշված բակում հայտնաբերել է շուրջ չորս խ/մ վառելափայտ, որի համար տանտերը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Նա հայտնել է, որ փայտանյութը թափուկից հավաքել եւ պատրաստել է «Գուգութ» կոչվող հանդամասում եւ մաս-մաս տեղափոխել իր բակ:

Վնասի չափը պարզելու նպատակով նշանակվել է մասնագիտական ստուգում:

Փայտանյութն ի պահ է հանձնվել անտառտնտեսությանը:

Նախապատրաստվում են նյութեր: