Կոսովոյում Սահմանադրական դատարանի կողմից նախագահական ընտրությունների չեղյալ համարվելուց հետո նոր ընտրություններին իր թեկնածություն է դրել «Նոր Կոսովո դաշինք»-ի թուրք կին պատգամավոր Սուզան Նաբըրդալը։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ թուրք կին պատգամավորը նշել է, թե թեկնածության առաջադրման համար պատգամավորներից հավաքել է անհրաժեշտ ստորագրությունները։ Նա նշել է, թե ընտրվելու դեպքում աշխատելու է Կոսովոյի բոլոր էթնիկ հասարակությունների համար հավասար եւ ժողովրդավար պայմաններ ստեղծելու համար։ «Ես հպարտ եմ, որ Կոսովոյի նախագահի առաջին կին եւ թուրք թեկնածուն եմ»,-ասել է Սուզան Նաբըրդալը։





























