Թուրքական «Բեշիքթաշ» ակումբի նախագահ Յըլդըրըմ Դեմիրօրենը Իսպանիայում հանդիպել է «Ռեալ Մադրիդ»-ի պորտուգալացի հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հետ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ կողմերը պայմանավորվել են սկսել հյուրանոցային բիզնես՝ 50 մլն եվրո ներդրման շրջանակներում։ 

Գործընկերները հյուրանոցներ կկառուցեն Ռոնալդուի ծննդավայր Պորտո Սանտո կղզում եւ Իսպանիայում։