«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի երկրորդ ռեակտորից, ռադիոկտիվ ջրերի հոսք կա, հաղորդում են վթարված ԱԷԿ-ի օպերատր-ընկերությունից։ «Ֆուկուսիմա-1»-ի աշխատակիցները  ծրագրում են այսօր  բետոնով ամրացնել ռեակտորի հիմքի անցքը, որտեղից ադիոակտիվ նյութերը ծովն են լցվում։ Այս մասին հաղորդում է TEPCO ընկերությունը:

Մասնագետների տվյալներով, ռադիացված ջուրը փոքրիկ առվակներով լցվում է ծովը, ժամում հազար միլիզիվերտ լիտր։

Վերջին չափումների համաձայն, ԱԷԿ-ի շրջանում ծովի ջրի մեջ յոդի քանակը, 4 հազար 385 անգամ բարձրացել է, իսկ գրունտային ջրերում  10 հազար անգամ, հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը։