Միջերկրական ծովում տեղի ունեցած 6,3 մագնիտուդով երկրաշարժը Հայաստանում չեն զգացել։

Ապրիլի 1-ին Երեւանի ժամանակով 18:30-ին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Միջերկրական ծովում, հաղորդում են Ստամբուլի Բոսֆորի համալսարանի սեյսմիկ դիտարանից։

Ստորերկրյա ցնցումներն զգացել են Թուրքիայում, մասնավորապես, միջերկրածովյան Անթալիա եւ Մուգլա շրջաներում, Հունաստանում, Կիպրոսում եւ Եգիպտոսում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ կայանից, Հայաստանում ստորերկրյա ցնցումներ չեն արձանագրվել։