Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 4-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Սերբիայի Հանրապետություն:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Սերբիայի բարձրագույն ղեկավարության, Պատրիարքի, ինչպես նաեւ Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նախատեսված է նաեւ մի շարք ոլորտներում հայ-սերբական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում:




























