Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ասել է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը «մեղադրանքների հիմար խաղ չէ»։

«Բորիս Ջոնսոն, դրված է ոչ թե հաղթանակը մեղադրանքների ինչ-որ հիմար խաղում։ Դրված են Եվրոպայի եւ Մեծ Բրիտանիայի ապագայի, ինչպես նաեւ մեր ժողովրդի անվտանգության ապագան եւ շահերը։ Ձեզ գործարք հարկավոր չէ, ձեզ հետաձգում հարկավոր չէ, ձեզ չեղարկում հարկավոր չէ, quo vadis? (հո՞ երթաս – լատ.)»,- գրել է Տուսկը Թվիթերում։

Ավելի վաղ երկրներից մեկի պատվիրակության աղբյուրը տեղեկացրել էր ԵՄ Խորհրդին, եր Եվրամիության մասնակից երկրները կհամաձայնեն հերթական անգամ տեղափոխել Brexit-ը, եթե համապատասխան հարցապնդում ստացվի Բրյուսելում Մեծ Բրիտանիայից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Բրյուսել նման հարցապնդում ուղարկել Մեծ Բրիտանիայի վարչապետին պարտավորեցնում է անցած ամիս ընդունված օրենքը, որի համաձայն՝ կառավարությունը պարտավոր է Brexit-ի հետաձգում խնդրել երեք ամսով, մինչեւ 2020-ի հունվարի 31-ը, եթե մինչեւ հոկտեմբերի 19-ը կողմերը համաձայնության չգան։ Իսկ ազդանշանները, որ ուղարկում է պաշտոնական Լոնդոնն այս հաշվով, շատ հակասական են, մի կողմից՝ կառավարությունը հավաստիացնում է, որ կկատարի օրենքը, մյուս կողմից՝ Ջոնսոնը հայտարարում է, թե ավելի շոտ «մեռած կպառկի առվում», քան թե ԵՄ-ին կխնդրի հերթական հետաձգման մասին։