Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը մոտ երկու շաբաթ է`այլեւս չի աշխատում այդ պաշտոնում:

Ինչպես պարզեց NEWS.am-ը նրա հետ զրույցում, Ենգոյանը աշխատանքից ազատվել է մարտի 18-ին, սեփական դիմումի համաձայն,  այլ աշխատանքի անցնելու պատճառով:  

Նրան այդ պաշտոնում դեռեւս ոչ ոք չի փոխարինում: Թե ո՞ր համակարգում է Ալինա Ենգոյանը պատրաստվում աշխատանքի անցնել, նա չասաց: 

Միայն նշեց, որ հավանաբար պաշտոն կզբաղեցնի կրկին պետական համակարգում: