ԱԻՆ «911» ծառայությունն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 15:55-ին  ահազանգ է ստացել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի մոտակայքում այրվում է ծառ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:35-ին, մարվել՝ 16:50-ին:

Այրվել են մեկ ծառ՝ մասամբ և փայտյա տնակ (12 քմ)՝ ամբողջությամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: