Ճապոնիայում ապրիլի 2-ին 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տուժածների եւ ավերածությունների մաին տեղեկություններ չկան։ Ամեն դեպքում, ստորգետնյա ցնցումները պատճառ են դարձել, որպեսզի կանգնեցվեն երկրի հյուսիս շարժվող «Սինկանսեն» ճեպընթաց գնացքները։
Ճապոնիայի ազգային օթերեւութաբանական վարչության տվյալներով, ցունամիի վտանգ չկա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իբարակի պրեֆեկտուրայում՝ 50 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումներն զգացել են Ճապոնիայի 43 պրեֆեկտուրաներից 13-ի բնակիչները։
Նշենք, որ մարտի 11-ի հզոր երկրաշարժին եւ ցունամիին զոհ էր գնացել 11 800 մարդ։ Ոստիկանության տվյալներով, անհետ կորած է համարվում 15 540 մարդ։





























