Չիլիի հյուսիսում ապրիլի 2-ին 5,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իկիկե քաղաքից 135 կմ հյուսիս-արեւելք՝ 83,3 կմ խորության վրա։

Զոհերի եւ ավերածությունների մաին տեղեկություններ չկան։  
Անցած տարի փետրվարին Չիլիում տեղի ունեցած երկրաշարժի եւ դրան հետեւած ցունամիի արդյունքում զոհվել էր ավելի քան 500 մարդ։