Ճապոնիայում հոնսյու կղզու մոտ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի եւ դրան հետեւած ցունամիի հետեւանքով զոհերի թիվը հասել է 11 հազար 938-ի, հաղորդում է ճապոնական «Կիոդո» գործակալությունը` վկայակոչելով երկրի ոստիկանության ազգային գլխավոր վարչության տվյալները:

Դեռ այսօր` ապրիլի 2-ի առավոտյան, պաշտոնական տվյալներով զոհերի թիվը կազմում էր 11,8 հազար մարդ: Դրանից հետո փրկարարները եւս 100 դիակ են հայտնաբերել Ֆուկուսիմա, Իվատե եւ Միյագի պրեֆեկտուրաներում` ավերակների տակ: Անհայտ կորած են համարվում 15,4 հազար մարդ, հաղորդել են ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ Ճապոնիայում մարտի 11-ին  8,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն ու դրան հաջորդած ցունամին ավերածություններ էին առաջացրել Հոնսյու կղզու Իվատե, Միյագի եւ Ֆուկուսիմա նահանգներում, որտեղ տասնյակ հազարավոր տներ ավերվել են, մոտ կես միլիոն մարդ անօթեւան է մնացել:

Ֆուկուսիմա նահանգում վթարվել էր ատոմակայանը, որի հետեւանքներն առայժմ չեզոքացնել չի հաջողվում: