Կանանց պետք է ակտիվորեն ներգրավել Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության աշխատանքին: Այս մասին հոկտեմբերի 11-ին «Քաղաքական կյանքում կանանց մասնակցության օժանդակում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

Նա նաեւ առաջարկեց, որպեսզի կուսակցական մարմինների անդամների առնվազն 1/3-ը կանայք լինեն, որպեսզի նրանց խոսքը լսելի լինի նաեւ այդտեղ:

«Եվ ես կարծում եմ, որ խրախուսման նպատակով պետությունը պետք է աջակցի այն կուսակցություններին, որոնցում շատ կանայք կան»,- եզրափակեց պատգամավորը: