ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քեւին Մաքալինանի հրաժարականի մասին, հայտնում է Reuters-ը: 

Թրամփը հայտարարել է, որ Մաքալինանին փոխարինողի անունը կհայտնի հաջորդ շաբաթ:

«Կառավարությունում երկար տարիներ աշխատելուց հետո Քեւինը հիմա ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ եւ աշխատանքի կանցնի մասնավոր հատվածում: Ես ներքին անվտանգության նոր նախարարի անունը կհայտնեմ հաջորդ շաբաթ: Կան մեծ թվով հոյակապ թեկնածուներ»,- Twitter-ի իր միկրոբլոգում նշել է Թրամփը:

Գործակալությունը հայտնում է, որ Մաքալինանը Թրամփի օրոք գերատեսչությունը ղեկավարաած չորրորդ մարդն է՝ ԱՄՆ նախագահի խնդրանքով Քիրսթեն Նիլսենի հրաժարականից հետո:

Մաքալինանը նախկինում ծառայել է ԱՄՆ սահմանապահ-մաքսային ծառայությունում: