Բիզնեսի զարգացման հայ-թուրքական խորհուրդը (TABDC) ծրագրում է խորհրդատվական ծառայությունների վարչություն ստեղծել հայ եւ թուրք ձեռնարկատերերի համար, ովքեր ցանկանում են բիզնեսով զբաղվել` չնայած երկրների միջեւ փակ սահմանին, հաղորդում է Today’s Zaman-ը: «Կան մարդիկ, որոնք ցանկանում են բիզնես անել Թուրքիայում եւ հակառակը: Մենք ցանկանում ենք լիովին աջակցել այդ հարցում եւ խորհուրդներ տալ խնդիրներից խուսափելու համար»,- նշել է TABDC-ի ղեկավար Նոյան Սոյակը:
Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բիզնես գործընթացները իրականացվում են առանց պայմանագրերի, սակայն անգամ դրանց առկայության դեպքում ասվում է, որ խնդիրները պետք է լուծվեն թուրքական կամ հայկական դատարաններում, իսկ այդ դրույթը չի օգնում խնդիրների լուծմանը:
Սիլվիա Թիրյաքին առաջարկել է հարցերը լուծել TABDC-ի արբիտրաժային դատարանի միջոցով:




























