Եվրոպական միությունը 7,7 մլն եվրո է հատկացրել Հայաստանի երեք սահմանային անցակետերի` Բագրատաշենի, Բավրայի եւ Գոգավանի արդիականացման համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ապրիլի 4-ին կայացած մամուլի ասուլիսում:

Գումարը հատկացվելու է «Հարավային Կովկասում պետական սահմանների համալիր կառավարում» ծրագրի շրջանակներում:

Նշենք, որ 2010թ. նոյեմբերին Հայաստանի նախագահը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ըթնացքում ընդգծել էր մաքսատնից օգտվող Հայաստանի քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը: «Մենք պարտավոր ենք գտնել այդ միջոցները եւ կգտնենք: Առաջիկա 2-3 տարում մենք պետք է 2-3 ժամանակակից մաքսատուն ունենանք: Առաջինը պետք է լինի Բագրատաշենը, իսկ մյուսները կորոշեք դուք ինքներդ»,- ասել էր նախագահը: