Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության օրերս հրաարակված տեղեկությունների համաձայն, ընթացիկ տարվա փետրվարին ներկրվել է 628 հազար տոննա բեռ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից բարձր է 21,8 տոկոսով:

Բեռնափոխադրումների մեջ գերակշիռ մասը պատկանում է ավտոմեքենաներին` 45,3 տոկոս, ապա հետեւում է երկաթուղայինը` 29,7 տոկոս: Երրորդ տեղում մայրուղային խողովակաշարերն են` 24,9 տոկոս, որոնցով Հայաստան է ներկրվում բնական գազը:

Օդային տրանսպորտի տեսակարար կշիռը բավական ցածր է` 0,1 տոկոս: