Հայաստանը մտել է նախկին ԽՍՀՄ երկրների հնգյակի մեջ, որտեղ վերջին երեք ամսում աճել է դոլարի պաշտոնական փոխարժեքը: 

Ուզբեկստանում դոլարն աճել է 2,5 տոկոսով` 1640 սումից դառնալով 1681 սում, Հայաստանում` 1,72 տոկոս, 363,44-ից 369,68 դրամ, Բելառուսում` 1,5 տոկոս` 3000 ռուբլուց 3045 ռուբլի: Տաջիկստանում դոլարն աճել է1,41 տոկոսով, իսկ Ղրղըզստանում` 0,31 տոկոսով:

Լատվիայում եւ Ռուսաստանում դոլարի փոխարժեքը նվազել է մոտ 6,7 տոկոսով: Նվազում է  արձանագրվել նաեւ Ուկրաինայում, Ադրբեջանում, Ղազախստանում, Մոլդովայում, Վրաստանում, Լիտվայում եւ Էստոնիայում:

Դոլարի պաշտոնական փոխարժեքը չի փոփոխվել միայն Թուրքմենստանում` 2,85 մանաթ: