Tokyo Electric Power ընկերությունը, որը վթարված «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի օպերատորն է, սկսել է օվկիանոս լցնել ռադիոակտիվ տարրեր պարունակող ջուրը, որպեսզի ապահովի աշխատանքների շարունակությունը կայանում:
Ընդամենը նախատեսվում է ծովը լցնել 11,5 հազար տոննա ջուր, որի մեջ ռադիոակտիվ նյութերի քանակությունը 100 անգամ գերազանցում է սահմանված նորման: Ընկերությունը նշել է, որ նման որոշում է կայացվել առողջապահության նախարարության ընդունած հրահանգից հետո:
Այդ ջրից 1,5 հազար տոննան խորքային ջրեր են:
Վերջին տվյալներով, Ճապոնիայում ավերիչ երկրաշարժի եւ ցունամիի արդյունքում զոհվել են 27 650 մարդ: 12 հազարի դիակներն արդեն հայտնաբերվել են, եւս 15,5 հազար մարդ անհետ կորած են համարվում:





























