Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես հայտարարել է, որ սկսում է 2012թ. նախագահական ընտրությունների ընտրարշավը: Առաջիկայում Օբաման դաշնային ընտրական հանձնաժողովին պետք է ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթեր ընտրարշավն սկսելու համար։ Դա թույլ կտա իր օգտին միջոցներ հավաքել։
Անցած շաբաթ Օբաման արդեն ստացել է 1,5 միլիոն դոլարի աջակցություն Նյու Յորքում միջոցների հավաքման արշավում, իսկ առաջիկա շաբաթվա ընթացքում նա իր նախընտրական արշավի համար դրամահավաք կսկսի Չիկագոյում, Լոս Անջելեսում եւ Սան Ֆրանցիսկոյում: 2008թ. ընտրարշավի ընթացքում Օբաման հավաքել էր 750 մլն դոլար։ Վերլուծաբանների կարծիքով, նրան կհաջողվի այս անգամ մոտ մեկ միլիարդ դոլար հավաքել:
Բարաք Օբաման ԱՄՆ 44-րդ նախագահ է ընտրվել է 2008-ին ընտրողների ձայների 52,9 տոկոսով:





























