Euroad Europe, Elnur Majidli, Iiqar Shirele եւ Tural Amin Orati կեղծանուններով Fecebook սոցիալական կայքում հանդես եկող օգտվողները հրավիրում են բոլոր հավատացիալներին մասնակցելու «ապրիլի 8-ին մեծ հինգշաբթի»-ին։

Ինչպես հաղորդում է SalamNews-ը, նշված օգտվողները հրավիրել են երկրի բնակչությանը մասնակցելու ապրիլի 8-ին Ադրբեջանի «Ազադլիգ» (Ազատություն) հրապարակում կայանալիք ակցիային։ Ակցիայի մասնակիցների հիմնական պահանջները լինելու են ԼՂ հակամարտության լուծումը եւ միջնակարգ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքը:

«Ազադլիգ» հրապարակում անցկացվող ակցիան խորհրդանշական բնույթ է կրում։ Ղարաբաղի համար պայքարն սկսվել է այս հրապարակից եւ հենց դրան է ուղղված  մեր այսօրվա ակցիան, սակայն մենք ուրիշ պահանջներ էլ ունենք։ Ապրիլի 8-ին մենք հրավիրում ենք բոլոր հավատացիալներին հինգշաբթի օրվա աղոթքից հետո մասնակցելու խաղաղ ակցիային, աջակցելու ազատության համար հանդես եկողներին` անկած հավատքից ու գաղափարախոսությունից, ինչպես դա եղավ Եգիպտոսում»,- ասված է հայտարարությունում։

Նշենք, որ ապրիլի 2-ին Բաքվում ոստիկանությունը բռնի ուժով ցրել է հակակառավարական ցույցը: Հարյուրից ավելի ընդիմադիրներ են ձերբակալվել, ովքեր փորձել էին Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում չարտոնված ցույց անցկացնել: