Անկարայում ավարտվել է Էրդողանի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հանդիպումը։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Էրդողան-Ռասմուսեն հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ։  Հանդիպումից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Ռասմուսենի հետ հեռացել են վարչապետի նստավայրից։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ահմեդ Դավութօղլուի հետ կանցկացնի փակ հանդիպում, որից հետո նոր կհեռանա Թուրքիայից։

Նշենք, որ Ռասմուսենի այցը կապված է ապրիլի 14-15-ին Բեռլինում  տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների  ոչ պաշտոնական համաժողովի օրակարգային խնդիրների քննարկման հետ։