Հնդկաստանի հյուսիսում ապրիլի 4-ին 5,7 մագնիտուդով երկրաշարժ է եղել:

Հնդկական օդերեւութաբանական վարչության տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հնդկաստանի եւ Նեպալի սահմանին:

Զոհերի կամ ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: