Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Թուրքիայում լրագրողների իրավունքների ոտնահարումների կապակցությամբ: ԵԱՀԿ-ի զեկույցում նշվում է, որ երկրի բանտերում իրենց պատիժն է կրում 57 լրագրող, տեղեկացնում է svobodanews. ru-ն:
ԵԱՀԿ-ի խոսքի ազատության ներկայացուցիչ Դունի Միյատովիչի խոսքով, այժմ թուրքական դատարաններում ուսումնասիրության փուլում է գտվում 700-ից 1000 գործ, որոնք կարող են ավարտվել լրագրողներին բանտ նստեցնելու դատավճիռնեըով:
ԵԱՀԿ-ում անհրաժեշտ են համարում, որպեսզի Թուրքիայի` ԶԼՄ-ների մասին օրենսդրության մեջ կատարվեն փոփոխություններ:





























