Պետական գնումների իրականացումը մեկ տնտեսվարող սուբյեկտի կողմից ստվեր է գցում իշխանությունների հակակոռուպցիոն քաղաքականության մասին բոլոր հայտարարությունների եւ գործողությունների վրա։  Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոկտեմբերի 24-ին ասաց «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի նախագծերի ղեկավար Վարուժան Օկտանյանը։

Նրա խոսքով՝ անցած տարվա ապրիլ-մայիսի փոփոխությունների արդյունքում լուրջ նախադրյալներ առաջացան իրավիճակից դուրս գալու համար, որում գտնվում է Հայաստանը։ «Խոսքը համակարգային կոռուպցիայի մասին է։ Ներկայիս իշխանություններն ունեն քաղաքական կամք՝ որպես համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի կարեւոր տարրերից մեկը, ի տարբերություն նախորդ իշանությունների, որոնց մտադրությունները սահմանափակվում էին իրավանորմատվային փաստաթղթերի ընդունմամբ։ Իշխանությունների նախաձեռնած հակակոռուպցիոն պայքարի ռազմավարությունում նշվում է գումար, որը ծախսվելու է դրա վրա, այն դեպքում, երբ նախկինում անգամ հասկանալի չէր, թե որքան փող է նախատեսվում ծախսել»,- նշել է նա։

Միաժամանակ, արեւմտյան ՀԿ ներկայացուցիչն ավելացրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը սերտորեն կապված է տնտեսական բարեփոխումների եւ սոցիալական քաղաքականության իրականացման հետ՝ հաշվի առնելով աղքատության դեմ պայքարի կարեւորությունը։ «Դատական համակարգի անկախության ապահովումը համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի լուրջ գործոն է մնում։ Պետք է սպասել այն գործընթացների ավարտվելուն, որոնք սկսվել են, եւ հասկանալ՝ կապահովվի՞ արդյոք անկախությունը գործադիր իշխանությունից, թե՞ ոչ»,- ամփոփել է նա։