Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը բխում է Հայաստանի շահերից: Այս մասին հոկտեմբերի 25-ին Երեւանում ԵՄ դեսպանների մասնակցությամբ վիզային ռեժիմի ազատականացման հարցով միջազգային համաժողովի նիստում հայտարարեց Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ այդ գործընթացն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի հետ համագործակցությամբ: «Շատ կարեւոր է, որ մենք փորձում ենք մեր հարաբերությունները կառուցել Եվրոպայի հետ, միեւնույն ժամանակ, մեր քաղաքացիների համար Եվրոպա այցելելու եւ այնտեղ աշխատելու հնարավություն ենք ստեղծում: Պետք է ասեմ, որ Հայաստանը բավականին ակտիվորեն սկսել է աշխատել միանգամից մի քանի ոլորտներում»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ ՀՀ նոր իշխանություններն ակտիվորեն աշխատում են ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ: