Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի քաղաքացիները հասկանան, թե ինչ է, ըստ էության, ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացումը։ Այս մասին Վիզային ռեժիմի ազատականացման միջազգային կոնֆերանսի նիստում ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
Վիկտորինի խոսքով՝ նա որոշակի կասկածներ ունի այս հարցում։ «ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացումը չի նշանակում, թե մարդիկ կկարողանան Եվրոպա գնալ աշխատելու, զբաղվելու ինչ-որ պրոֆեսիոնալ գործունեությամբ, եւ անհրաժեշտ է, որպեսզի այս ամենը հասկանան, այլապես շատերի մոտ կարող է լուրջ հիասթափություն առաջանալ։ Վիզային ռեժիմի ազատականացումը նշանակում է Շենգենյան գոտու երկրներում ճամփորդելու հնարավորություն, ընդ որում՝ 90 օրից 6 ամիս ժամանակով»,- ասել է Անդրեա Վիկտորինը։
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցն իր հերթին նշել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի կառավարության աշխատանքի հիմնական ուղղություններից է։ «ԵՄ-ը Հայաստանի կարեւորագույն քաղաքական գործընկերներից է։ Բացի այդ, ԵՄ-ը հիմնական տնտեսական, առեւտրային եւ ներդրումային գործընկեր է»։ Միեւնույն ժամանակ, նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման բանակցային գործընթացը Երեւանի եւ Բրյուսելի միջեւ երկկողմ հարաբերությունների հիմնական կետերից է։




























