«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր` ապրիլի 5-ին դոլարը շարունակվել է արժեւորվել; Գործարքների արդյունքում այն նույնիսկ գերազանցել է 372 դրամը` առաջին անգամ 2011 թ.; Սակայն միջին փոխարժեքն ի վերջո կազմել է 371.87 դրամ` նախորդ օրվա 371-ի  համեմատ; Ընդ որում` դրամն իր դիրքերը կարողացել է վերականգնել առեւտրային սեսիայի վերջին 30 րոպեների ընթացքում, երբ մոտ 6 մլն դոլարի էժան դոլարի ինտերվենցիա է կատարվել: Չի բացառվում, որ ինտերվենցիան իրականացրել է Կենտրոնական բանկը:

Ընդհանուր առմամբ վաճառվել է 8.5 մլն դոլար:  Նշենք, որ անցյալ շաբաթ, ըստ Կենտրոնական բանկից ստացված տեղեկատվության, արտարժութային ինտերվենցիաներ չեն եղել, թեեւ դրամը գտնվում էր արժեզրկման ներքո:

2011 թ. ընթացքում առաջին անգամ է դոլարի փոխարժեքը առեւտրային նստաշրջանի ընթացքում գերազանցում 372-ի սահմանագիծը:

Բորսայական գործարքների ազդեցությամբ կանխիկ արտարժույթի փոխանակման կետերի մի մասը դոլարի առքի գինը բարձրացրել են մինչեւ 371 դրամ: Վաճառքն իրականացվում է 373-ից ոչ պակաս գնով: