Անգլիայի հյուսիսում փրկարարները փորձում են հասնել տղամարդուն, որը գլխիվայր կախված է նախկին տեքստիլ գործարանի 90 մետրանոց աղյուսե խողովակից, հայտնում է BBC-ն։
Փրկարարական աշխատանքները տարվում են առավոտյան 2։20-ից, Twitter-ում գրում են ականատեսները։ Իրավապահները, հրշեջները եւ շտապ օգնությունը դեպքի վայր են եկել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները հայտնել են Կումբրիա կոմսության Կարլայլ քաղաքում տեսարժան վայր համարվող Դիքսոնի խողովակի կողմից լսվող բղավոցների եւ տնքոցների մասին։ Սոցցանցերում երեւում է, որ կիսամերկ տղամարդը գլխիվայր կախված է։
Հրշեջները եւ ոստիկանները գործի են դրել ուղղաթիռներ եւ դրոններ, սակայն փրկարարները չեն կարողանում հասնել տղամարդուն։ Նրանք փնտրում են վերամբարձ հարթակ, որը կկարողանա իրենց 90 մետր բարձրացնել, եւ օգնության խնդրանքով դիմել են բնակչությանը։
Դիքսոնի խողովակը, որը տեսարժան վայր է, գտնվում է Անգլիայի եւ Շոտլանդիայի սահմանին։ Խողովակը կառուցել են 1836 թվականին, այն անվանել են ճարտարապետ Պիտեր Դիքսոնի պատվին։
Գործարանը, որի մի մասն է կազմում Դիքսոնի խողովակը, եղել է Բրիտանիայի բամբակի խոշորագույն գործարաններից մեկը, եւ խողովակի բարձրության շնորհիվ վնասակար արտադրական գազերը քաղաքից վերեւ են բարձրացել։
Poor man still stuck at Dixon chimney.Police have been trying to bring him down since 2:50 am but no luck so https://t.co/fQC9xi0fVx just goes on to show that carlisle city council needs to be more resourceful when it comes to handling emergencies like this pic.twitter.com/KRhDSIy9IA
— Naim Asghar (@naim_asghar) October 28, 2019





























