Մեխիկոյի ոստիկանությունը թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ կասկածվողների որջում խորանի մոտ հայտնաբերել է 40-ից ավելի մարդկային գանգեր, տասնյակ ոսկորներ եւ ապակե բանկայի մեջ սաղմ, հայտնում է Reuters-ը:
Խորանը հայտնաբերվել է 31 մարդու ձերբակալության վայրում, որոնց կասկածում են թմրակարտել ստեղծելու մեջ: Ձերբակալվածներից 27-ին ազատ են արձակել դատարանի որոշմամբ:
Մեխիկոյի գլխավոր դատախազի գրասենյակի հրապարակած լուսանկարում պատկերված են գանգեր՝ խմբավորած խորանի շուրջը, որն իրենից ներկայացնում է խաչ եւ եղջյուրներով դիմակ: Խորանի կողքին տեղադրված է այծի գլխի պատկեր՝ եղջյուրների միջեւ վեցանիստով:




























