Հոկտեմբերի 28-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում մի կին հաղորդում է տվել, որ մոտ մեկ ժամ առաջ Աշտարակի մի խանութի տարածքում իր պայուսակից գողացել են հազար դոլար:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աշտարակի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Աշտարակի Արցախի թաղամասում բնակվող 43-ամյա մի կին: Իր տնակից նա բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերված է: Նախապատրաստվում են նյութեր: