Հոկտեմբերի 28-ին Մաշտոցի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Հասրաթյան փողոցի բնակիչ 40-ամյա մի տղամարդու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ հոկտեմբերի 23-ին Սեբաստիայի փողոցում կայանված «Նիսան» մեքենայի սրահից գողացել է բջջային հեռախոս եւ պլանշետ:

Վնասի չափը պարզվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձի ինքնությունը պարզելու եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: