2020 թվականին Հայաստանի խորհրդարանի աշխատակազմը պատգամավորների գործուղումների վերահսկման նոր համակարգ է ներդնելու: Այս մասին հոկտեմբերի 30-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ 2019 թվականին պատգամավորների արտասահմանյան գործուղումների ծախսերը նախատեսված էին 460 մլն դրամի չափով: Ընդ որում՝ 2020 թվականին նախատեսված է 761 մլն դրամ, ինչը վկայում է այդ «կարիքների» համար ծախսերի զգալի ավելացման մասին: «Սահմանադրության նոր խմբագրմամբ Հայաստանի խորհրդարանը ստացել է լրացուցիչ ներկայացուցչական եւ վերահսկման գործառույթներ: Այստեղից էլ բխում է նաեւ նոր գործուղումների անհրաժեշտությունը»,- պարզաբանեց Գալստյանը:

Այդուհանդերձ, մյուս տարի, ինչպես նշեց ԱԺ աշխատակազմի ղեկավարը, խորհրդարանը կգործարկի պատգամավորների գործուղումների վերահսկման նոր համակարգ: Հիմա դրանք գրանցվելու են ըստ տեւողության եւ ծախսերի: