Քննչական կոմիտեի ղեկավարությունը մի շարք պատգամավորների հետ քննարկում է օրինագիծ, որի շնորհիվ քննչական մարմինների եւ քննիչների աշխատանքում  կներդրվեն նորարարություններ եւ նոր մեթոդիկաներ։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախնական քննարկումների ժամանակ, հոկտեմբերի 30-ին ասաց Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

Նրա խոսքով, մասնավորապես, եթե օրինագիծն ստանա խորհրդարանի հավանությունը, հարցաքննությունները կիրականացվեն տեսախցիկների օգտագործմամբ։ «Բացի այդ,  պատահարի վայրի հետազոտությունը կկատարվի հատուկ 3D սքաների օգտագործմամբ»,- ավելացրել է Գրիգորյանը։

Նա, իհարկե, նշել է, որ այդ նորարարությունները դեռեւս քննարկման փուլում են, ուստի չեն ներառվել բյուջեի նախագծում։